Մեր մասին

Կազանովա հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան առողջարանային քաղաքում (հեռավորությունը Երեւանից 95կմ): Անցնելով Դիլիջանի ավտոկայանից 4 կմ՛ հետևելով ցուցանակներին Դուք կհասնեք Կազանովա հյուրանոց (Հովսեփյան 63 փողոց):

 

Ի սկզբանե հյուրատունը եղել է ականավոր թերապեվտ-կուրորտագետ՝ պրոֆեսսոր Գ.Ի Աղաջանյանի ամառանոցը, որի հանրահայտությունը գրավել է շատ այցելուների: Մի օր պատշգամբում հյուրերի հետ նախաճաշի ժամանակ պրոֆեսորի հարցին թե ինչպես եք Ձեզ զգում, իտալացի գիտնականը պատասխանեց.

-Բժիշկ, գիշերը իմ մեջ է ներթափանցել Կազանովայի ոգին և նրա կիրքը...

Այդ օրվանից պատշգամբը կոչեցին Կազանովա, իսկ սերունդները տունը վերափոխեցին հարմարավետ հյուրանոցային համալիրի:

Հյուրատունը բաղկացած է երկու եռահարկ մասնաշենքերից՝ Կազանովա և Վենետիկ: Երկու մասնաշենքերն էլ հագեցած են պատշգամբներով և օթյակներով:

Կազանովա մասնաշենքի առաջին հարկում առկա են թեթև մարզասարքեր, սեղանի թենիս, սաունա, ձմեռային այգի և կարաոկե բար:

Երկրորդ հարկում գտնվում է խոհանոց, ճաշասենյակ, բուխարու սենյակ (50քմ) և ելք դեպի հիշատակված Կազանովա պատշգամբ:

Երրորդ հարկում է գտնվում նախասրահը և երեք դելյուքս կարգի սենյակներ կաբելային հեռուստատեսությամբ, սառնարանով և բաց պատշգամբներովով, որոնցից բացվում է հրաշալի տեսարան դեպի անտառապատ լեռները:

Անհրաժեշտության դեպքում, հավելավճարով կարելի է տեղադրել լրացուցիչ մահճակալ (մինչև 6 տ երեխաներն անվճար):

Բոլոր համարների գինը ներառում է կոնտինենտալ նախաճաշ:

 

 

Վենետիկ մասնաշենքի առաջին հարկը պահեստային է, ունի ելք դեպի այգի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել մի գավաթ գինու շուրջ:

Վենետիկ մասնաշենքի հյուրերն առաջին հարկից ունեն ելք դեպի այգում գտնվող գողտրիկ զրուցարան, որտեղ կարելի է անմոռալի ժամանակ անցացնել:

 

Այգու մյուս կողմում արծաթափայլ եղևնու ներքո թաքնվել է հարմարավետ թոնրատունը, որն իրական գուրմանների համար կհանդիսանա յուրահատուկ հնարավորություն փորձելու իրենց խոհարարական ունակությունները թոնրի խորոված պատրաստելու ասպարեզում:

Վենետիկ մասնաշենքի երկրորդ հարկում է գտնվում նախասրահ, երկու երկտեղանոց համարներ և մեկ երեք տեղանոց ընտանեկան սենյակ իր խոհանոցով: 

 

Երրորդ հարկում կան 4 երկտեղանի ննջասենյակներ, առանձին խոհանոց և Վենետիկ դահլիճ 116 ք.մ:

 

Վենետիկ դահլիճը քանդակագործ Տ. Սահակյանի ստեղծագործությունն է՝ կատարված հավերժական քաղաքի ոճով:


Ներկա պահին հյուրանոցում անցկացվում են մոջոցառումներ ռեստորան-ճաշարան կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաև կատարվում են աշխատանքներ երեխաների և մեծերի համար լրացուցիչ ժամանցի միջոցեր ստեղծելու առումով: Մինչ այդ հյուրերը հնարավորություն ունեն կիրառելու իրենց խոհարարական հմտությունները հյուրատան տարածքում գտնվող խորովածանոցում կամ թոնրատանը: Հյուրերը կարող են նաև օգտվել Միմինո ռեստորանի ավանդական վրացական խոհանոցից:


Հյուրատան տարածքում կա զվարճանքի, զբոսանքի և պարելու համար նախատեսված տարածքներ:

Միջոցառումներ անցկացնելու համար հացատան  և թոնրատան վարձավճարի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ պարագաները:

Կազանովա հյուրատունն ուրախ է ողջունել բոլոր այցելուներին մեր հյուրընկալ պատերի ներքո ու խնդրում պահպանել մաքրություն և կարգ ու կանոն: Նաև շտապում ենք տեղեկացնել մեր հյուրերին, որ Կազանովա հուրատանը չեն ողջունվում աղմուկ աղաղակով համեմված ուշգիշերյա հավաքույթները, արևածաղիկի սերմերը, և, թերևս, միսյե Կուրբեի մասին վիճաբանությունները: