Դիլիջան

Դիլիջանը  քաղաք է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում:  Հեռավորությունը Երևանից` 99 կմ։


Որպես առողջարան, քաղաքին 1958 թ. տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ 1996 թ-ից, որպես վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ։ Բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի նախնական է, մոտավորապես 18000 մարդ։


 

Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ «Դիլիջան» և «Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական «Վիշի» և վրացական «Բորժոմի» հանքային ջրերին։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.: