Հաղարծին

Հաղարծնի վանք

 

Հաղարծնի վանքը միջնադարյան համալիր է, XIII դարի հոգևոր և մշակութային կենտրոն` Մեծ Հայք Գուգարք նահանգի Ձորափոր գավառում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս): 

Հաղարծնի վանքի հիմնադրման ժամանակն ստույգ հայտնի չէ: Վանքը ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր վարդապետ Տարոնացու (Հաղարծնեցի) վանահայրության օրոք: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակել են Ստեփանոս Օրբելյանը, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ: Համալիրն ունի 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկն ավերված է), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույնը Սբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար). ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, 4 անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է

XI դարում վանքն ավերվել է սելջուկյան թյուրքերի արշավանքներից: XII դարում Վրաց Գեորգի III թագավորի և հայոց իշխանների հրամանով համալիրը նորոգվել է, վերականգնվել են վանքի հողատիրական իրավունքները: 1194 թ-ին Հարբա որդի Խալթը Սբ Գրիգոր եկեղեցուն կից կառուցել է միանավ, թաղածածկ Կաթողիկե փոքր եկեղեցին, իսկ XII դարի վերջին իշխան Իվանե Զաքարյանը Սբ Գրիգոր եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառասյուն մեծ գավիթ: Գավթի առաստաղի անկյունային հատվածներին կան հարթաքանդակներ: 1244 թ-ին Սբ Գրիգոր եկեղեցու արևելյան կողմում կառուցվել է Սբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին՝ կապտավուն բազալտից, նրբագեղ մանրամասերով

XIII դարում Հաղարծնի վանքին նվիրաբերվել է 350 կգ կշռով բրոնզե կաթսա, որը հայկական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: 1281 թ-ին տեր Հովհաննեսն ու տեր Սարգիսը բարերարների օժանդակությամբ հիմնավորապես վերակառուցել են վանքի գլխավոր՝ Սբ Աստվածածին եկեղեցին (հիմնադրվել է հավանաբար  X–XI դարերում): Եկեղեցին 1 զույգ մույթով գմբեթավոր դահլիճ է, ճակատներին (բացի արևմտյանից)՝ «հայկական խորշեր»: Գմբեթի բարձր թմբուկը զարդարված է դեկորատիվ կամարաշարով, հարավային և արևմտյան դռներն ունեն XIII դարին բնորոշ շքամուտքեր: Արևելյան ճակատին 2 հոգևորականի կտիտորական պատկերաքանդակն է՝ եկեղեցու մանրակերտով

1248 թ-ին ճարտարապետ Մինասը կառուցել է վանքի սեղանատունը, որը միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից է. ընդարձակ, ուղղանկյուն դահլիճ է՝ 1 զույգ մույթով բաժանված 2 հավասար, երդիկավոր մասերի. յուրաքանչյուրը ծածկված է 2 զույգ փոխհատվող կամարների համակարգով: Հայկական ճարտարապետության մյուս նմանատիպ կառույցը պահպանվել է Հաղպատում: 1671 թ-ին թիֆլիսաբնակ Հոգիջանի ընտանիքը նորոգել է Սբ Ստեփանոս, 1681 թ-ին Չիթաղյանները՝ Սբ Գրիգոր և Սբ Աստվածածին եկեղեցիները:

XVIII դարի վերջին վանքն ավերվել է Աղա Մահմեդ խան Ղաջարի արշավանքի ժամանակ: Վերստին գործել է 1862 թ-ից, վերանորոգվել է 1901 թ-ին: Վանքի տարածքում կան թաղածածկ մատուռներ, գեղաքանդակ խաչքարեր:

 

Հաղարծին

10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիսԿիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ,Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

 

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X-րդ դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններԳավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)

 

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից ևն, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ:Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։

 

Սեղանատուն

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է): Այն ուղղանկյուն դահլիճ է (21,6x9,5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավ-արևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել): Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետությանլավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են: