Պարզ լիճ

 

Պարզ լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից 9 կմ հս-արլ, Արեգունի լեռնաշղթայի հս-արմ գեղատեսիլ անտառապատ լանջին։ Արտահոսք ունեցող, սողանքաարզելափակոցային ծագումի լճակ է։ Բարձրույունը 1350 մ է, երկարությունը` 300 մ, լայնությունը` մինչև 70–80 մ, միջին խորությունը՝ 3 (առավելագույնը՝ 18) մ, մակերեսը՝ 0,027 քառ կմ, ծավալը՝ 83,8 հազ խոր մ։ Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Հոսուն է, շրջակայքում զարգացած են սողանքային երևույթները։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Սնումը աղբյուրներից և մթն. տեղումներից է։ Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն: Պարզ լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։